ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ.
«Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյակը, ինչպես նաև այն անձանց հիշատակի օրն է, ովքեր կորցրել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատության: Չնայած անկախության քառորդ դարի ընթացքում Լեռնային Ղարաբաղը հանդիպել է բազմաթիվ մարտահրավերների, արդեն աճող տնտեսություն ունեցող ժողովրդավարական երկիր է:
Այս տարվա ապրիլին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է իրականացրել, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: ԱՄՆ-ը պետք է կանխի այս ագրեսիան' Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և հակամարտության խաղաղ կարգավորում պահանջելու եղանակով»: